Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

Բարդ է Կրեմլի վիճակը

Բարդ է Կրեմլի վիճակը
14.03.2014 | 01:23

Հայաստանը նոր «ռիսկի» առջև կկանգնի Ղրիմում մարտի 16-ին նախատեսված հանրաքվեից հետո. ճանաչե՞լ այն, թե՞, ինչպես եղավ Աբխազիայի ու Օսիայի դեպքում, պահպանել «ոսկի» լռություն: Կհաջողվի՞ պահպանել նման մոտեցում՝ հարցրինք արտաքին հարաբերությունների գծով պատասխանատու մեր պաշտոնյա-զրուցակցին: «Կարծում եմ՝ այո, որովհետև մենք ունենք մեկ այլ «ոսկի» պատճառաբանություն՝ Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը, հետևաբար նոնսենս է` նման պարագայում ճանաչել մեկ այլ երկրի հանրաքվեի արդյունքները»: Կարծում եք` Ռուսաստանը կհասկանա՞ դա: «Կարծում եմ»:
Ի դեպ, երեկ ՈՒկրաինան հայտարարեց, որ դուրս է գալիս ԱՊՀ-ից: Իսկ Ղրղզստանն էլ, որը համարվում էր Մաքսային միության պոտենցիալ անդամ, իր հերթին բավականին կոշտ հայտարարություն տարածեց՝ դատապարտելով Ռուսաստանի քաղաքականությունը ՈՒկրաինայի հանդեպ:
Ինչպես ասում են` վիճակը հեշտերից չէ:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 964

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ